Fondazione Arpa – Logo Arpa
separatore header celeste

Arpa Foundation

Արպա հիմնադրամը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է (ՇՉՀԿ), որը հիմնադրվել է 1992 թ. պրոֆեսոր Ֆրանկո Մոսկայի կողմից, ով նպատակ ուներ խթանել առողջապահության տարբեր ոլորտներում գիտական հետազոտությունների իրականացումը և կադրերի վերապաստրաստումը: Կազմակերպությունը հիմնադրվել է պրոֆեսոր Ֆրանկո Մոսկայի նախաձեռնությամբ, ով այն ժամանակ զբաղեցնում էր Պիզայի համալսարանի ընդհանուր վիրաբուժության և փոխպատվաստման բաժնի տնօրենի պաշտոնը:

Fondazione Arpa – prof mosca
Fondazione Arpa – bocelli

Վարպետ Անդրեա Բոչելլին ցանկանում էր ստանձնել Պրեզիդիումի պատվավոր կոչումը, քանզի նա, լինելով համաշխարհային համբավ ունեցող արվեստագետ, Իտալիայի դեսպան աշխարհում և հազվագյուտ զգայունության տեր մարդ, Արպա հիմնադրամը ճանաչել է որպես առողջության կորստի պատճառով առաջացած տառապանքների դեմ առողջապահության աշխատակիցների պայքարի աջակցության հարցում լավագույն միջոց:

Վարպետը վերջին ժամանակներս պնդում էր, որ Արպա հիմնադրամը ստեղծեր կայուն նախագիծ ցավի դեմ պայքարում:

separatore home donazione alto celeste

support ARPA projects

You can help many people by donating a little
Fondazione Arpa – paypal logo
separatore home donazione basso celeste

մեր պատմությունը

Արպա հիմնադրամը ռեսուրսներ է ստանում կամավորության, մասնակցության, փոխանակման և համերաշխության միջոցով: Արպա հիմնադրամի ռեսուրսները նպատակուղղված են քաղցկեղի, փոխպատվաստման կլինիկական հետազոտությունների և հիմնական տեսակների, նոր բժշկական և վիրաբուժական տեխնոլոգիաների մշակմանը և կիրառմանը: Ժամանակի ընթացքում հիմնադրամն ընդլայնել է իր հանձնառությունը Իտալիայում և աշխարհի զարգացող երկրներում առողջապահության մասնագետների վերապատրաստման հարցում:

Արպա հիմնադրամը, որի հիմնական նպատակն է սեփական արժեքի հաստատումը, օգնում է խթանել և տեղեկացնել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հանրային առողջապահության զարգացման հարցում` ընդլայնելով մեր երկրում և դրա սահմաններից դուրս առողջության պահպանմամբ զբաղվող բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները: Արպա հիմնադրամի գործառույթներից է նաև երիտասարդների ուշադրությունը հրավիրելը այն մարդկանց վրա, ովքեր պակաս բախտավոր են, քան մենք:

Fondazione Arpa – img chisiamo01
Fondazione Arpa – img chisiamo new 02
Fondazione Arpa – img chisiamo new 03

Արպա հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է հետևյալ միջոցներով`

-կրթաթոշակների, ուսման համար մրցանակների, որոշակի նախագծերի համար հետազոտական պայմանագրերի ժամանակին և ըստ պատշաճի իրականացման ֆինանսավորմամբ,

-կեսաբանական և տեխնոլոգիական լաբորատոր հետազոտությունների համար գործիքների արագ ձեռքբերմամբ,

-կլինիկական գործողությունների ժամանակին արվող ճշգրտումների նպատակով տեխնոլոգիաների արագ ձեռքբերմամբ:

 

Բժիշկների, բուժքույրերի և առողջապահության ոլորտում ներգրավված այլ մասնագետների վերապատրաստման ֆինանսավորումը ներկայումս հանդիսանում է հիմնադրամի գործունեության առաջնային նպատակը: Բազում տարիներ Արպա հիմնադրամը հնարավորություն է տվել Պիզայի դպրոցի բազմաթիվ բուժաշխատողների վերապատրաստվել եվրոպական և հյուսիսամերիկյան հեղինակավոր հաստատություններում (փոխպատվաստում, անոթային վիրաբուժություն, վիրաբուժական ուռուցքաբանություն, գաստրոէնտերոլոգիա, անեսթեզիոլոգիա, հեպատոլոգիա, նոր տեխնոլոգիաների բժշկություն, հիմնական գիտություններ և առողջապահության տնտեսագիտություն), ինչպես նաև խթանեց այնպիսի աշխատանքային միջավայրի ստեղծումը, որում նրանք վերադարձին պես կարող էին ցույց տալ իրենց ունակությունները, օգտագործել արտասահմանում ստացած գիտելիքները` այդպիսով զարգանալով: Արպա հիմնադրամը նման երիտասարդներից պահանջում է, որպեսզի իրենք ներդնեն իրենց  գիտելիքներն ու ունակությունները` դարձնելով դրանք հասանելի դրանց կարիքն ունեցողների, ինչպես նաև այն զարգացող երկրների համար, որոնք դեռ այն հնարավորությունները չունեն, ինչ ունեն իրենք: